Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը չի փոխի ՀՀ հարաբերություններն աշխարհի հետ

Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը չի փոխի ՀՀ հարաբերություններն աշխարհի հետ

Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը կատարելը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չի փոխի: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Խորհրդարանական համակարգը ենթադրում է ուժեղ օրենսդիր իշխանություն, որին ամբողջությամբ հաշվետու է կառավարությունը: Նախագահը, լինելով պետության ղեկավար, ղեկավարվելով ազգային շահերով, հետևելու է Սահմանադրության իրականացմանը: Նա որոշ դեպքերում կարող է վիճարկել օրենսդրական ակտերը, դրանք ուղղել Սահմանադրական դատարան եւ նույնիսկ չստորագրել: Իհարկե, այդպիսի դեպքերում նախագահի կողմից փաստաթղթերը հաստատելը հրաժարվելուց հետո 3 օրվա ընթացքում, կառավարության կամ վարչապետի կողմից ընդունվածներն ուժի մեջ են մտնում: Կառավարությունն իշխանություն իրականացնող բարձր մարմին է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Համակարգային այս փոփոխությունը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չեն փոխի»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, արտաքին, ներքին քաղաքական դաշտում փոփոխություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի դա, կարևոր է, որ Արտաքին գործերի նախարարն իր գործունեության մեջ ղեկավարվում է վարչապետից ստացված հանձնարարականներով:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հիմնված են եղբայրության և ընկերության վրա, որոնք ժամանակի ընթացքում անցել են փորձություններ: Մենք միասին անցել ենք հարյուրամյակ, և խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր գործընկեր կուսակցության «Դաշնակցության» հետ, այսուհետ ևս հետևողականորեն զարգացնելու և ամրապնդելու են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ դա շատ դրական ազդեցություն է թողնում Հայաստանի զարգացման վրա: Կարծում եմ տեղին չէ խոսել Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքականության փոփոխության մասին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում