«Ժողովուրդ». Չարաշահումներ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

«Ժողովուրդ». Չարաշահումներ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ վերահսկիչ պալատը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում այնպիսի ահռելի չարաշահումներ է հայտնաբերել, որ ստիպված է եղել նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Երեկվա դրությամբ դատախազությունը ՎՊ բացահայտումների վերաբերյալ որևէ դիրքորոշում չէր ներկայացրել, ու պարզ չէ բացահայտված, առևերույթ հանցագործություն պարունակող փաստերի ճակատագիրը: Փոխարենը, ինչպես հայտնի է, դատախազությունը հանձնարարել է քրեական գործ հարուցել այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույց անող ընդդիմադիրների դեմ»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՊՈԱԿ-ն, օրինակ, տնկիներ ձեռք բերելու պայմանագրեր է կազմել, սակայն դրանք ձեռք չի բերել: Ընդ որում, պայմանագրերը կնքել են հենց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանի հետ փոխկապակցված անձի ընկերության հետ: ՊՈԱԿ տնօրենը պարտավորվել է ներդրումներ անել, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից մի քանի հարյուր միլիոն դրամ ստացել, սակայն ընդամենը մեկ հատ պարիսպ է կառուցել և այսպես շարունակ:

«Համաձայնեք` մեր պետական համակարգում կորեյկոների, բենդերների և պանիկովսկիների պակաս չկա»,-գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում