Վարչական իրավախախտումների համար ՀՀ ոստիկանությունում հավաքից բերման ենթարկվածներ կան

Վարչական իրավախախտումների համար ՀՀ ոստիկանությունում հավաքից բերման ենթարկվածներ կան

ՀՀ ոստիկանությունը վարչական իրավախախտումներ կատարելու կասկածանքով բերման է ենթարկել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցների: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով կան բերման ենթարկված անձինք»,- ասաց Ահարոնյանը:

Հարցին, թե քանի մարդ է բերման ենթարկվել, Ահարոնյանը պատասխանեց, որ այլ մանրամասներ կտրամադրվեն մի փոքր ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում