Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը (ուղիղ)

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը (ուղիղ)

ԱԺ հատուկ նիստին գրանցվել է 91 պատգամավոր, չի գրանցվել 15 պատգամավոր: Քվորում կա:

«Կարող ենք սկսել աշխատանքը»,-այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա առաջարկեց ԱԺ նիստը շարունակել մինչև օրակարգային հարցի սպառումը, և մեկ ընդմիջում անել 14:00-14:30-ն ընկած հատվածում:

Խորհրդարանի խոսնակի առաջարկությունը դրվեց քվեարկության: 81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով որոշումն ընդունվեց:

«ՀՀ Սահմանդրության 149 հոդվածի 2-րդ մասով և ԱԺ կանոնկարգ Սահմանադրական օրենքի 140-րդ հոդված 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով ՀՀ ԱԺ հանրապետական և ՀՅԴ խմբակցությունների որոշումներով վարչապետի թեկնածու է առաջադրվել Սերժ Ազատի Սարգսյանը: Այժմ քննարկում ենք վարչապետի ընտրության հարցը»,-ասաց Արա Բաբլոյանը:

Նա հիշեցրեց, որ թեկնածուին ներկայացնելու համար հատկացվում է մինչև 15 րոպե, թեկնածուի ելույթի համար՝ մինչև մեկ ժամ, թեկնածուի եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 30 րոպե:

Վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար առաջինը ձայնը տրվեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում