Մենք մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելու մասին

Մենք մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելու մասին

Հայաստանի նոր Սահմանադրությունը հիմք դարձավ արմատապես փոխելու քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները: Ազգային ժողովում իր ելույթում նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Վերջին օրերին և ամիսներին մենք ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի: Այստեղ շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում: Խորհրդարանական կառավարման ձևը իր ավարտուն տեսքի բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ անկախության առաջին տարիներին գերակշռում էր այն մոտեցումը, որ կայունություն ունենալու համար պետք է ապավինել նախագահի իշխանության դերակատարմանը, այդ տարիներին ավելի մեծ էր վախը քաոսային հնարավոր իրավիճակներից, քան նախագահին լայն լիազորություններով օժտելուց: «Այսօր ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում շարունակում է մնալ հավասարակշված, վերահսկելի իշխանություն ունենալը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ կառավարման նոր համակարգում ԱԺ-ն՝ որպես օրենսդիր իշխանություն ձևավորում է կառավարություն և վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ, իսկ դատարաններն անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում