«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին

«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը բացառում է այն, որ այսօրվա իրադարձությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են: Նա այս մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներն են»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիների համար ամենակարևորը համերաշխություն պահպանելն է երկրի ներսում:

Հարցին, թե ինչ կմաղթի նոր վարչապետին, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ սիրում մաղթել, մինչեւ իրադարձությունը տեղի չունենա: Ժամանակից շուտ չեմ շնորհավորում»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ականները գիշերել են Ազգային ժողովում, պատգամավորն ասաց, որ նման հանրապետականի չի տեսել: «Ես Ազգային ժողով ժամանել եմ սովորականի պես, նորմալ»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում