Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների շենքերի աշխատանքը կաթվածահար անելու կոչ արեց

Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների շենքերի աշխատանքը կաթվածահար անելու կոչ արեց

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, թե իրենց պայքարը շարունակելու է լինել «բաց ձեռքերի պայքար»: Նա պատմեց, թե ինչպես առավոտյան պատռեց ոստիկանության պաշտոնական ծանուցումը ցույցը ցրելու մասին: «Մենք պետք է շարունակենք մեր ճկուն մարտավարությունը: Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ, գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ: Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք: Որտեղ չի հաջողվի, նստացույց կանենք մուտքերի դիմաց: Ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին` միայն մեզ միանալու պայմանով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում