Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները Գլխավոր դատախազության մուտքի դիմաց են, նրանք փակում են փողոցներ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները Գլխավոր դատախազության մուտքի դիմաց են, նրանք փակում են փողոցներ

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Գլխավոր դատախազության մոտ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Վազգեն Սարգսյան փողոց, ուր տեղակայված են Գլխավոր դատախազության ու մի քանի նախարարությունների շենքերը: Դատախազության մոտ հավաքի մասնակիցներն իջեցրին ավտոմեքենաների անվանդողերը:

Ընդհանուր երթից որոշ քաղաքացիներ շեղվեցին ու վազեցին տարբեր ուղղություններով, նստարաններ ու աղբամաններ տեղափոխեցին փողոցների երթևեկելի հատվածներ: Այս պահին նրանք փակում են Խորենացի փողոցը: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարեց, որ պետք է գործողություններ կատարեն կառավարական շենքերի բնականոն աշխատանքը կաթվածահար անելու ուղղությամբ:

Հավաքի մասնակիցներից մի քանիսն էլ ԱԳ, ԿԳ, Սփյուռքի նախարարությունների շենքերի մոտ էր հավաքվել: Երթի մասնակիցները շարժվել են նաև դեպի ՊԵԿ, ցանկանում են ներս մտնել՝ այնտեղ նստացույց անցկացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում