Փաշինյանի կողմնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը

Փաշինյանի կողմնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների հատվածում են՝ խմբվելով ՀՀ գլխավոր դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, մի քանի նախարարությունների շենքի մոտ: Նրանք մտադիր են այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեն և մարդիկ կփորձեն դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժեն շենքերի ներս:

Հավաքի մասնակիցներն իջեցնում են Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության մոտ կայանած ծառայողական մեքենաների անվադողերը: Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ է անում շրջափակել գերատեսչություններն ու նստացույց անել, չթողնել մուտքն ու ելքը: Ապրիլի 17-ի 13:40-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մի խումբ մարդկանց հետ նստած էր Կենտրոնական բանկի մուտքի դիմաց:

Նա հայտարարեց, որ երեկոյան պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում