Երևանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի կա. ոստիկանի վիճակը կայուն է

Երևանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի կա. ոստիկանի վիճակը կայուն է

Երևանի հիվանդանոցներում ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում ապրիլի 16-ին տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ 

Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում