AM | RU
USD
EUR
RUB

Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը. Սերժ Սարգսյանի պատասխանը պատգամավորի հարցին

 
 
 

«Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կարծես լավատեսության տեղ այս պահի դրությամբ չի տալիս, բոլորիս համար հստակ է նաև, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով և կեցվածքով։ Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան, և այս իրավիճակում ի՞նչ նոր քայլեր եք պատրաստվում ձեռնարկել և ի՞նչ քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային առավել կառուցողական հուն վերադարձնելու համար»,- այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցրեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բերքարյանը:

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, քանի որ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի՝ մեզ համար»:

Նրա խոսքով՝ մինչ այս փուլը իրենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել են, որպեսզի բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան՝ բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար:

«Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները բանակացություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, քանի որ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում: Մեկ անգամ ևս հստակորեն ես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք և մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմ գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումներ նշանակում է միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի Արցախի կամ Հայաստանի կողմից. «Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»:

Կարեն Բեքարյանը հարցրեց, թե կարելի՞ է ասել, որ համանախագահների կողմից Հայաստանի այս դիրքորոշումը լիարժեք ընկալված է:

«Կարծում եմ, որ նրանք լիարժեք ընկալում են: Լիարժեք ընկալում են ոչ միայն համանախագահող պաշտոնատար անձիք, ովքեր անմիջապես իրականացնում են իրենց միջնորդական առաքելությունը, այլև համանախագահող երկրների ղեկավարությունը: Դրա մասին են վկայում նրանց բազմաթիվ հայտարարությունները: Բոլորի համար ամեն ինչ պարզ է»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

Լրահոս
Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ պետությունների զինուժի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նիստին Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Վարդան Արամյանը պատասխանել է հարցին՝ կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին Մեր նպատակներին հասնել կարելի է խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով. Լևոն Արոնյանը՝ վերջին իրադարձությունների մասին Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը «Ժամանակ». Ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, բայց եթե 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք. Ա. Կարապետյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Սերժ Սարգսյանը կուսակիցներին հորդորել է առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը ՀՀ ՔԿ-ն ծառայողական քննություն է նախապատրաստում հավաքում քաղաքական հայտարարություն արած քննիչի նկատմամբ Ուրուգվայի և Արգենտինայի նախագահները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ուղերձներ են հղել Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan