ԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը

ԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ անձանց ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Լուրն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա»,- նշեց Բալայանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ հայեր են ներխուժել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում