ՀՀ զինված ուժերի մարզիկները մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը
17/04/2018 16:23
Նմանատիպ
ՀՀ զինված ուժերի մարզիկները` ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16-ից 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում