ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի զենիթային հրթիռահրետանային համալիրների ուսումնասիրման աշխատանքներին

ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի զենիթային հրթիռահրետանային համալիրների ուսումնասիրման աշխատանքներին

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ապրիլի 17-ից 19-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 20-ից 21-ը Տուլայում (ՌԴ) կմասնակցի նաև գործարանային պայմաններում զենիթային հրթիռահրետանային նոր համալիրների ուսումնասիրման աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում