AM | RU
USD
EUR
RUB

Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը

 
 
 

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստի մասնակիցներին հիշեցրեց՝ ոչ թե վերջին տասնամյակների հաշվետվության են, այլ քննարկվում են հանրապետության վարչապետի ընտրության հարցը։

«Պատմությունը դեռ իր գնահատականները կտա, բայց դրանք կլինեն ամբողջական, չեն լինի, ինչպես պարոն Մարուքյանն ասաց, «Հայլուրի ներկայացրած» գնահատականները, և չի էլ լինի այն, ինչ դուք եք ներկայացնում, պարոն Մարուքյան։ Եթե դուք Ձեր և Ձեր գործընկերների ելույթները լսեք՝ ինքներդ կապշեք, թե որքան մեծ է խզումը իրականության հետ»,- ասաց նա։

Ֆարմանյանի համոզմամբ՝ եթե խորհրդարանական մեծամասնության առաջնորդը չի ստանձնում հանրապետության վարչապետի պաշտոնը, և միասին այդ պաշտոնին են նշանակում «ադմինիստրատիվ» վարչապետի, մինչդեռ իրական քաղաքական իշխանության կրողը քաղաքական մեծամասնության ղեկավարն է, և իշխանության ստվերային կառուցվածք են ստեղծում, ապա նման սխալ որոշումն, անխոս, ունակ է կործանելու ոչ միայն հայաստանյան, այլև ցանկացած՝ շատ ավելի կայացած, ամուր ժողովրդավարության հենակետեր։

Պատգամավորը նշեց, որ հանգիստ է լինելու իր կատարած ընտրության համար։ Նա ասաց՝ Հայաստանը պետություն է, որը գտնվում է ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում. հանգամանք, որը հանուն գեղեցիկ ելույթների երբեմն մոռանում են։

«Ցույց տվեք նման իրավիճակում գտնվող երկրորդ պետություն, որի ժողովուրդը, հասարակությունը վայելում է ազատությունների այն աստիճանը, ինչ մենք ունենք այսօր Հայաստանում։ Դուք կարծում եք, որ Վանաձորի սրճարանում նստած՝ պատգամավոր ընդունվելով և այստեղ գեղեցիկ ճառեր արտասանելով՝ հենց այնպես օդից մեկը մեզ նվիրե՞լ է այս ամենը, որ մեր երկրում բազմաթիվ առիթներով, նաև այս պահին մայրաքաղաքի այլ հատվածներում մեր քաղաքացիների շարունակվող ընդվզման ժամանակ, ոստիկանության նման համբերատարությունը, նույնիսկ օրենքի ամենահնարավոր տարբերակները մեկնաբանելով՝ ուժի կիրառումից հրաժարումը, լրատվամիջոցների նման ազատությունը պարգև է, որ մեզ նվիրել է որևէ դաշնակի՞ց»,- հարց ուղղեց Ֆարմանյանը։

Նա ընդգծեց՝ այս ամենով հանդերձ՝ վարչապետի ընտրությունը որքան էլ կարևոր, այդուհանդերձ ստորադաս է հարցադրմանը, թե որտեղ ենք մենք այսօր և ուր ենք գնում։

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց՝ պատմության մեջ հաջողել են այն ժողովուրդներն ու առաջնորդները, որոնք ճիշտ են տեղորոշել այն ժամանակահատվածը, որում ապրում են։ Նա հորդորեց չլինել միամիտ, ցանկալին իրականության տեղ ընկալող հանրություն կամ քաղաքական էլիտա, և հասկանալ, որ Հայաստանի ու Արցախի շահն այսօր միայնակ է կանգնած՝ ընդդեմ մեր աշխարհաքաղաքական հարևանության, հարափոփոխ իրականության մարտահրավերների, հասարակությունը ներսից բզկտող տարատեսակ արատավոր երևույթների։

«Այդուհանդերձ, իմ պատկերացմամբ՝ մեր ժողովուրդը 1-2 տասնամյակ ներքաղաքական կայուն ընթացքի ու խաղաղ արարման կարիք ունի՝ լուծելու թվարկված ու չթվարկված, առկա ու մեջտեղ գալիք խնդիրները»,-ասաց նա։

Լրահոս
Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն. արդարադատության նախարարություն ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն. արդարադատության նախարարություն Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին Մահացել է նշանավոր քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է Ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանությունը հայտարարում է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանի կոչին և կրկնում ավելի վաղ հնչեցրած նախապայմանները Կոտայքի մարզում բողոքի ակցիաներ չկան. մարզը բնականոն ռիթմի մեջ է ՄԻՊ-ը Երևանում հավաքի մասնակիցներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի ՊՆ-ն հորդորել է Երևանում հավաքի կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. բոլոր մասնակիցներին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԱԻՆ աշխատակիցները հրդեհային անվտանգության թերություններ են հայտնաբերել «Երևան սիթի» առևտրի կենտրոնում Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. պահանջը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Երևանում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. 3 անձ ձերբակալվել է Փաշինյանին և նրա կողմնակիցները երթ են իրականացնում Նոր Նորքում. Իրավիճակը լարված է Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է «Փաստ». Հիմա ով զոռի՝ իր նախընտրած արձանը կտեղադրի «Հրապարակ». Մի քանի կին դատավոր պայքարում է Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար «Ժամանակ». Հատուկ ռեժիմ «Ժամանակ». Խոշոր ներդրում՝ Արցախում «Ժողովուրդ». Երևանի դատարաններում քրգործերով նիստերը չեն կայանում «Հրապարակ». Երևանի համայնքների ղեկավարներին հրահանգվել է մնալ թաղապետարաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 21 Զբոսաշրջության ոլորտը կոչ է անում երաշխավորել Հայաստան ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը ՀՀ դեսպանությունները տեղեկություն չունեն Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքների կողմից բողոքի ակցիաներ անցկացնելու մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan