Արցախի նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի պատվիրակությանը՝ հաստատության տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են մշակութային արժեքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մատենադարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքները շոշափելի ու տեսանելի են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում