AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց «Ելք»-ին փողոցից խորհրդարան բերել իրենց գործընկերոջը

 
 
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներին իրենց գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան: Այս մասին Սերժ Սարգսյանն ասաց ընտրությունից հետո ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ՝ երեք խորհուրդ տալով ընդդիմադիր խմբակցությանը:

«Առաջին, իրոք խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից: Պետք է լսելու ունակություն ունենալ: Այդ բարդույթը դրսևորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց պատասխան ստանալու ակնկալիքներով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ, և սա վատ է: Դա Ձեզ համար նաև օգտակար կլինի, իրոք տեղյակ կլինեք իրավիճակից: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհով հրճվելու բարդույթում: Բայց այդ բարդույթը, կարծես, ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով, որ վերջ, Սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա շեշտեց, թե երբ սովորենք առաջին հերթին հարգել Սահմանադրությունը, այդ ժամանակ գործերը նորմալ կգնան:

«Երկրորդ, իմ շատ երիտասարդ գործընկերոջը, ով, տեսնում եմ, քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանում եք՝ սա դատարան չի, որտեղ դատավճիռներ են ընթերցում և մեղադրվում: Մեղադրում են միայն դատարանում: Այստեղ կարող եք քաղաքական պատասխանատվության կանչել: Այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը՝ և լավի համար, և վատի համար: Եթե ձեզ թվում է, թե մենք 1990-ական թվականներից էլ հետ ենք գնացել, ապա ի՞նչ կարող եմ ասել. այդպես էլ մտածեք, եթե չեք ընդունելու իմ խորհուրդը»,- նշեց ՀՀ վարչապետը՝ ևս մեկ անգամ կրկնելով ու հորդորելով՝ գիտակցել, որ սա խորհրդարան է և խորհրդարանում օրենքներ են ընդունում, որոշումներ են կայացնում, բայց ոչ երբեք դատավճիռներ:

«Երրորդ խորհուրդս հետևյալն է՝ ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք, որևէ ժամանակ անձամբ ես և ներքաղաքական ուժն արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և Ազգային ժողովի շենքում ձեր աշխատասենյակներում նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումներն են, ձեր պատկերացնումներն են: Եթե ոչ, դուք պետք է հակառակ կողմում լինեք, օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին, բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ և ոչ էլ մեղադրանք»,- հայտարարեց վարչապետ Սարգսյանը:

Լրահոս
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ շնորհավորական ուղերձը վարչապետ Սերժ Սարգսյանին Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «ԼՈՒՅՍ» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպություն Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրողը բռնության է ենթարկվել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան մտահոգված է ներհայաստանյան իրադարձությունների կապակցությամբ Լարված իրավիճակ է Մաշտոց-Պուշկին խաչմերուկում Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն. արդարադատության նախարարություն ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն. արդարադատության նախարարություն Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին Մահացել է նշանավոր քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է Ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանությունը հայտարարում է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանի կոչին և կրկնում ավելի վաղ հնչեցրած նախապայմանները Կոտայքի մարզում բողոքի ակցիաներ չկան. մարզը բնականոն ռիթմի մեջ է ՄԻՊ-ը Երևանում հավաքի մասնակիցներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի ՊՆ-ն հորդորել է Երևանում հավաքի կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. բոլոր մասնակիցներին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԱԻՆ աշխատակիցները հրդեհային անվտանգության թերություններ են հայտնաբերել «Երևան սիթի» առևտրի կենտրոնում Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. պահանջը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Երևանում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. 3 անձ ձերբակալվել է Փաշինյանին և նրա կողմնակիցները երթ են իրականացնում Նոր Նորքում. Իրավիճակը լարված է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan