«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր: Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել Արգամ Աբրահամյանը, Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյանը, Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը:

Նիստից բացակայել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քվեարկությանը չեն մասնակցել Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը:

Տեղեկացնենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գործուղման մեջ է և գտնվում է Ստրասբուրգում, սակայն մինչ այդ օգտվելով օրենքի ընձեռած հնարավորությունից, նա գրավոր թողել է իր քվեարկությունը, համաձայն որի, քվեարկում է դեմ: Այս մասին հայտնեց պատգամավորի օգնականը:

Խմբակցության մյուս պատգամավորները նույնպես դեմ են քվեարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում