Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին

Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե նման առաջարկություն լինի ամերիկյան վարչակազմի կողմից: Այդ մասին տեղեկացրել է Al-Ekhbariya հեռուստաընկերությունը:

«Մենք այս տարեսկզբից բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ՝ զինված ուժեր Սիրիա ուղարկելու առնչությամբ: Այդ առաջարկություններն ու գաղափարը նոր չեն»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ այդ բանակցությունները վարվել են դեռևս Օբամայի վարչակազմի հետ, «սակայն այն վերջիվերջո քայլեր չի ձեռնարկել այդ առաջարկի ուղղությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում