«Հրապարակ». Հայաստանի ֆուտբոլի առաջին տուրի խաղերին ոստիկան չեն տրամադրել

«Հրապարակ». Հայաստանի ֆուտբոլի առաջին տուրի խաղերին ոստիկան չեն տրամադրել

«Հրապարակ»-ը գրում է. «Ընդդիմադիրների հավաքների պատճառով Հայաստանի ֆուտբոլի առաջին տուրի առաջնության խաղերը քիչ էր մնում չկայանային: Բանն այն է, որ ապրիլի 16-ին նախատեսված էին մի քանի խաղեր, որոնց մինչև վերջին պահը ոստիկան չեն տրամադրել, իսկ, ըստ կանոնադրության, առանց ոստիկանի չի թույլատրվում խաղ անցկացնել:

Եվ այդ պատճառով որոշ խաղեր ուշացումով են սկսվել, վերջին պահին տրամադրել են ինչ-որ ոստիկանների, շատ անփորձ, այնքան, որ ֆուտբոլասերների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոչ թե ոստիկան են բերել, այլ մեկին համազգեստ են հագցրել՝ կանգնեցրել: Խոսքը, մասնավորապես, «Բանանց 2»-«Արարատ 2» խաղի մասին է, որը սկսվել է մոտ 10 րոպե ուշացումով, վերջին պահին էլ կին ոստիկան է հսկել խաղը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում