«Հրապարակ». Ալիկ Սարգսյան. Ես իմ համար գլուխս կախ աշխատում եմ

«Հրապարակ». Ալիկ Սարգսյան. Ես իմ համար գլուխս կախ աշխատում եմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սարգսյան, ասում են` ուզում եք Արարատի մարզպետ դառնալ՝ դիմեցինք ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ «Ի՜, մարզպետ ինը տարի առաջ եմ եղել»: Ուրի՞շ բան եք ուզում։ «Ոչ մի բան էլ չեմ ուզում, հետո էլ` ուզողը ես չեմ. իմ ուզելը շատ քիչ ա»: Որ ուզեիք, ի՞նչ կուզեիք։ «Ոչ մի բան։ Դե հերիք ա, էլի, արդեն 60 տարեկան եմ, ի՞նչ ուզեմ»: Օ՜, պարոն Սարգսյան, 60-ը տղամարդու ամենածաղկուն տարիքն է։ «Դե հա, բայց, ամեն դեպքում, դա իմ որոշելիքը չէ»: Ոնց որ ոստիկանապետ եք ուզում։ «Չե՛մ ուզում»:

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք։ «Ոչ մի ձև»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. ո՛չ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ո՛չ էլ ուրիշ բան»: ՀՀԿ կառույցն եք, ի վերջո, մարզում ղեկավարում։ «Դե, ես իմ գործին եմ, իսկ մնացածի նկատմամբ շատ իներտ եմ և չեմ ուզում որևիցե ակտիվություն ցուցաբերեմ»: Էդ ուզում եք ՀՀԿ-ի ազնիվ ցեղը կործանվի՞: «Չէ, ՀՀԿ-ի ազնիվ ցեղը երբեք չի կործանվի, և ինձնով չէ, որ պետք է այն բարգավաճի. ես իմ համար գլուխս կախ աշխատում եմ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում