Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները կրկին փակել են Ֆրանսիայի հրապարակը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները կրկին փակել են Ֆրանսիայի հրապարակը

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները ապրիլի 18-ին կրկին փակեցին Ֆրանսիայի հրապարակը:

Առավոտյան ժամը 10:00-ին Նիկոլ Փաշինյանը եկավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հավաքված քաղաքացիների հետ փակեցին Մաշտոցի պողոտայի այդ հատվածը: «Մեր շարժումն ունի աջակցություն: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս պրոցեսների կազմակերպմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում