ՀՀ ոստիկանությունը բացել է երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում. Փաշինյանի երթը մտավ մայր բուհ

ՀՀ ոստիկանությունը բացել է երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում. Փաշինյանի երթը մտավ մայր բուհ

ՀՀ ոստիկանությունը բացել է երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ոստիկանությանը հաջողվեց տարածքն ազատել սակավաթիվ մարդկանցից և բացել երթևեկությունը բոլոր ուղղություններով:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչու է նման գործողություն իրականացնում՝ նշելով որ հավաքի մասնակիցները որևէ օրենք չեն խախտել: Երևանի փոխոստիկանապետն էլ նշեց, որ հավաքի մասնակիցները խախտում են այլոց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, հետևաբար ոստիկանությունն իր գործողություններով վերականգնել է քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները քայլերթ են իրականացնում. նրանք սկսեցին Մաշտոցի պողոտայից և հասան մինչև Երևանի պետական համալսարան: Նրանք մտան նաև մայր բուհի տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում