Ոստիկանները թույլ չեն տվել փակել Թումանյան- Մաշտոց խաչմերուկը. մեկ անձ բերման է ենթարկվել

Ոստիկանները թույլ չեն տվել փակել Թումանյան- Մաշտոց խաչմերուկը. մեկ անձ բերման է ենթարկվել

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցները փորձել են փակել Թումանյան փողոց- Մաշտոցի պողոտա խաչմերուկը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել երթևեկությունը դադարեցնել: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ տարածքից մեկ անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն:

Փաշինյանն ու կողմնակիցները շարունակում են երթը: Նրանք ներկայում նստել են Արշակունյաց պողոտայի սկզբնամասում՝ կրկեսի հարևանությամբ՝ փակելով այդ հատվածի երթևեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում