«Ժամանակ». Իշխան Զաքարյանը որևէ պաշտոնի չի նշանակվի

«Ժամանակ». Իշխան Զաքարյանը որևէ պաշտոնի չի նշանակվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջնականապես փակվել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցը: Զաքարյանի համար վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է սփյուռքահայ գործարար և բարերար Ալբերտ Բոյաջյանը, սակայն Սարգսյանը պատասխանել է, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձինք այլևս չեն լինելու կառավարությունում և գործադիր իշխանության մեջ ընդհանրապես: Չնայած դրան, Զաքարյանը կողմ քվեարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ ցույց տալով, որ չի կորցրել հույսը արժանանալու Սարգսյանի բարեհաճությանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում