Օսիպյանը չի արդարացնում աղջկա քիթը վնասած ոստիկանի գործողությունները

Օսիպյանը չի արդարացնում աղջկա քիթը վնասած ոստիկանի գործողությունները

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց հավաքված երթի մասնակից աղջիկներից մեկին, ով քթի շրջանում վնասվածք էր ստացել, ցուցաբերվեց առաջին բուժօգնություն: Աղջկա խոսքով՝ ինքը հարված ստացել է ոստիկանի անկանոն գործողության հետևանքով: Այդտեղ էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում ճշտող հարցին, թե արդյոք ինչ հագուստ էր կրում ոստիկանը, որ կարողանան հայտնաբերել, աղջիկն ասաց. «Բոլորն էլ նույն համազգեստն են կրում, ինչպես հիշեմ»:

«Աղջիկն ասում է, որ դիտավորություն չի եղել, անկանոն շարժում է եղել, բայց դա չի արդարացնում ոստիկանի գործողությունները, հաշի առնելով, որ դիմացը աղջիկ է: Պետք է պարզել ոստիկան էր, թե ով էր»,-ասաց Վալերի Օսիպյանը՝ նշելով՝ կողմնակից է, որ պատժվի ոստիկանը, եթե ապացուցվի մեղավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում