Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լատվիան Էստոնիայից հետո ԵՄ անդամ երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս համաձայնագիրը: Շնորհակալ ենք Լատվիայի Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը, մեր ընկերներին աջակցության համար»,- գրել է դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում