Երևանում հավաքի ժամանակ տուժած քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն. ախտորոշվել է սալջարդ

Երևանում հավաքի ժամանակ տուժած քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն. ախտորոշվել է սալջարդ

Երևանի հիվանդանոցներում ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

3-րդ տուժածն ապրիլի 19-ին է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքի սալջարդ: Բժիշկների գնահատմամբ` վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում