Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի

Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված կառավարության առաջին նիստում, որը տեղի ունեցավ դռնփակ, մեծ բանավեճեր չեն եղել: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Նիստում սկզբունքորեն մեծ բանավեճեր չեն եղել, որովհետև հարցերի զգալի մասը նախապես քննարկված էր և անվիճելի: Տեղեկացնեմ, որ նախքան նիստն ունենում ենք նախարարական կոմիտեներ, որտեղ քննարկում ենք հարցերը: Ստացվում է որոշ դեպքերում հակասությունների վերացում, իսկ որոշ դեպքերում, երբ նախարարը պնդում է հակասությունները, դրանք պետք է քննարկի կառավարությունը ողջ կազմով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:

Ավելի վաղ Հարությունյանը կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը պայմանավորել էր նաև տարբեր հարցերի շուրջ բանավեճեր ունենալու հնարավորությամբ: Կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ ռեժիմով ապրիլի 9-ից հետո՝ համաձայն ՀՀ նոր Սահմանադրության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում