Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին

Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին

Թուրքիայում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների առաջարկը մեջլիսում կքննարկվի շաբաթվա վերջին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Կուսակցությունների առաջարկը ապրիլի 20-ին քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, իսկ շաբաթվա վերջին՝ գլխավոր խորհրդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում