AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ

 
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ավարտին անդրադարձել է կառավարության որոշմամբ Կոնդի առանձնատներից մեկը՝ որպես բնակարան, Հանրապետության երրորդ նախագահին սեփականության իրավունքով անհատույց տրամադրման հարցին: ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը ներկայացրել է Սերժ Սարգսյանի խոսքն այս առնչությամբ:

«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն՝ այսօր: Պարո՛ն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդպիսի որոշում ընդունելու համար»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Լրահոս
Միհրան Պողոսյանը իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի հնարավոր վերաբացումից մտահոգություն չունի ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է Ազնավուրին Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ. Գարո Փայլան ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս Մարգար Եսայանը Էրդողանի կուսակցության ցուցակով կրկին կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին «Հրապարակ». Սակագների իջեցման հարցով Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ «Հրապարակ». Նորօրյա հեղափոխականները սրբացրել են Փաշինյանին «Հրապարակ». Վովա Գասպարյանի թիկնազորի պետը` իրավապահների ուշադրության կենտրոնում «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 22 Արթուր Ջավադյանը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ԿԳ նախարարը նկատում է` տասնյակ չսովորող ուսանողներ սկսել են դուրս մնալ ԵՊՀ- ից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան Վարչապետը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների համաներում Փաշինյանը տնտեսության զարգացման համար կարևորում է օրինականությունը, անկախ դատական համակարգն ու մրցակցային դաշտը ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին Արթուր Ջավադյանը հերքում է Հայաստանից կապիտալի մեծ արտահոսքի վերաբերյալ խոսակցությունները Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Արայիկ Հարությունյանը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների Արայիկ Հարությունյանը ավարտական միջոցառումների անցկացման համար չի բացառում նախարարության կողմից որոշակի բյուջեի հատկացում Մի խումբ քաղաքացիներ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը Սուրեն Պապիկյանը Նորակերտում ապօրինությունների դեպքի առթիվ խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրգործ Կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար մրցակցության ապահովումը պետք է լինեն կառավարության առաջնահերթությունները. տնտեսագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan