Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը

Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հրավիրված քաղաքական ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը: «Չեմ կիսում կարծիքը, երբ տեղի ունեցող ցույցերն անվանվում են խաղաղ, առանց զենքի ցույցեր: Կարծում եմ՝ այդ հանրահավաքը որոշ դեպքերում անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Կան խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը», – ասաց Հարությունյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր գլխավորած գերատեսչությունը չի արձագանքում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, խնդիրը Արդարադատության նախարարության գնահատման ոլորտում չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում