Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն

Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն

Կառավարության նիստից հետո ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն: Լրագրողները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նման նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը ևս կոչ է անում նախարարներին «դրայվով» աշխատել: «Ամեն մարդ ունի իր ոճը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձագանքեց Կարայանը:

Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը յուրաքանչյուր նիստից հետո բարձր տրամադրություն էր մաղթում նախարարներին, և արդյո՞ք այդ ավանդույթը շարունակվում է նաև նոր վարչապետի դեպքում, Կարայանը նշեց. «Այո, այսօր էլ մեր նիստն ավարտվեց՝ մեզ բարձր տրամադրություն մաղթելով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում