«Ժամանակ». Ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ

«Ժամանակ». Ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը պետք է գնա քաղաքական լուծման, միայն թե դրա համար քաղաքական կամք է պետք, որը այս պահին իշխանությունը չունի… Պատմում են, որ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը Հրայր Թովմասյանը իր հանրապետական գործընկերներին առաջարկել է գնալ Ազատության հրապարակ և համոզել է, թե ինչպիսի անթերի Սահմանադրություն է ինքը ստեղծել, որը մի կողմից ապահովել է իշխանության վերարտադրությունը, մյուս կողմից՝ չկա հասարակական ընդվզում, ի տարբերություն նախորդ ընտրությունների:

Հիմա ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ որպեսզի ցուցարարներից անձամբ տեղեկանա, թե ինչպիսի վերաբերմունք ունեն իր գլուխգործոցի նկատմամբ: Թովմասյանի արածը կոչվում է դանդաղ գործողության ական, որը պայթում է ոչ թե միանգամից, այլ ժամանակի որոշակի հատվածում, երբ թվում է, թե որևէ վտանգ չկա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում