Փաշինյանն ու կողմնակիցները երթ սկսեցին Գյուլբենկյան փողոցից

Փաշինյանն ու կողմնակիցները երթ սկսեցին Գյուլբենկյան փողոցից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ ապրիլի 20-ի առավոտյան Երևանում երթը սկսեց Գյուլբենկյան փողոցից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա խորհրդով մի խումբ անձինք իրենց ավտոմեքենաներով փակել էին ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցները հատուկ քարշակի միջոցով փորձեցին մի ավտոմեքենա հեռացնել ավտոճանապարհից: Տեսնելով դա՝ Փաշինյանը կոչ արեց հավաքվածներին վազել և շրջափակել քարշակը՝ թույլ չտալով, որ ավտոմեքենան այդտեղից դուրս գա:

Արդյունքում դեպքի վայր վազեցին զգալի թվով ոստիկաններ, իրադրությունը լարվեց, սակայն որևէ բախում կողմերի միջև տեղի չունեցավ: Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին փակել ճանապարհները քաղաքի տարբեր հատվածներում:

Գյուլբենկյան եկավ նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հետաքրքրվեց նրանց ծրագրերի մասին: Օսիպյանը հիշեցրեց, որ հավաքի մասնակիցները պարտավոր են իրենց ծրագրերի մասին տեղյակ պահել ոստիկանությանը:

Փաշինյանը և կողմնակիցները որոշեցին Գյուլբենկյանից դուրս գալ և շարունակել քայլերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում