Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ

Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ

Հայաստան֊-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօր օրաթերթերից մեկում տեղ է գտել լուր, թե իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, ներքաղաքական գործընթացների պատճառով։ Զարմանալի է, որ նման գնահատական կարող էր հնչել Լատվիայի կողմից այն վավերացնելու որոշման հաջորդ օրը։ Իրականում, Հայաստան֊-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ։ Այն ընթանում է զուգահեռաբար ԵՄ անդամ տարբեր երկրներում, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ջանքերով»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ավելին, թեև նշված համաձայնագրի կնքումը Հայաստանի ղեկավարության վարած արտաքին քաղաքականության հաջողությունն է, թե մենք, թե եվրոպացիները բազմիցս նշել ենք, որ համաձայնագրի իրական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում