Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում

Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում

Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում են գտնվում Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները:

ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Կենտրոնի բաժնում են փաստաբաններ Արսեն Մկրտչյանը, Վրեժ Խաչիկյանը, Էրեբունիում՝ Հերմինե Միքաելյան, Արմինե Խաչատրյան, Արաբկիրում՝ Սիրուշ Աղվանյան, Կարինե Լալաբեկյան, Մալաթիայում՝ Լևոն Հովհաննիսյան, Շենգավիթում՝ Արման Ստեփանյան, Քանաքեռ-Զեյթունում՝ Մուրադ Ասրյան, Լուսինե Վիրաբյան, Նորքի բաժնում՝ Ինգա Ավագյան: Նրա խոսքով` տեղերում աշխատում են նաև այլ փաստաբաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում