Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet

Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2017 թվականի ընթացքում ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը, որտեղ այն պահ էր տրված: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Hürriyet թերթը: Հրատարակությունը նշել է, որ ԱՄՆ-ում պահվող ոսկու ձուլակտորների քանակի կրճատման որոշումն Անկարան ընդունել է մի շարք տարածաշրջանային եւ երկկողմ թեմաների շուրջը Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Դաշնային պահուստից ոսկու կանոնավոր դուրսբերումն սկսվել է 2017 թվականին, ԱՄՆ-ում պահվում էր շուրջ 28,7 տոննա թանկարժեք մետաղ, գրում է թերթը: Ոսկին հանելու փաստը հաստատվում է նաեւ Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ ապրիլին ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաշվետվությամբ:

2016 թվականի դրությամբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստում առկա ոսկու պաշարների մասին սյունակում նշված է 28 հազար 689 կիլոգրամ թիվը, իսկ 2017 թվականի վերջին՝ դրված են գծեր: Երկրի ոսկու պահուստի ընդհանուր ծավալն, ինչպես հետեւում էԿենտրոնական բանկի հաշվետվությունից, գնահատվում է 564,6 տոննա կամ ավելի քան 20 միլիարդ դոլարի համարժեքով:

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ԱՄՆ-ից դուրս բերված ոսկին մասնակիորեն վերադարձվել է Թուրքիա, ինչպես նաեւ պահման է վերատեղաբաշխվել Եվրոպայում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկում եւ Շվեյցարիայի Միջազգային հաշվարկների բանկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում