Հավաքի վայրերից պատշաճ հեռավորություն չպահպանող լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը

Հավաքի վայրերից պատշաճ հեռավորություն չպահպանող լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը

Երևանում հավաքի վայրերից պատշաճ հեռավորություն պահպանելու մասին Ոստիկանության խնդրանքն անտեսող լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը: ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի լրագրողներ,

Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ:

Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում