AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանը Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին

 
 

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: 

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն:

Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին և իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարևորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը միաժամանակ իրենց գոհունակությունն ու գնահատանքն են հայտնել, որ տեղի ունեցող գործընթացում ուժի կիրառումը, բախումները, ընդհարումները տեղ չունեն:

«Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի, խաղաղվի, և մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին: Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաև բազում մարտահրավերներ և այդ մարտահրավերների առջև կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ և միասնականությամբ: Առջևում նաև ապրիլի 24-ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը: Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի և առաջնորդի՝ շիտակ ապրելու և շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ պահենք մեր երկիրը ողբերգություններից, կորուստներից:

Մենք ունենք Արցախ, մենք ունենք մեր հայրենիքի սահմանների վրա ծառայող երիտասարդ հայորդիներ, որոնց անվտանգությունը, գիտենք, պարո՛ն վարչապետ, Ձեր մշտական մտահոգությունն է: Մենք հաղորդ ենք եղել Ձեր մտածումներին այս առումով: Թող Աստված պահի, պահպանի մեր ժողովրդին սիրո, խաղաղության մեջ: Այս է մեր մաղթանքը, այս է մեր աղոթքը»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, նշելով, որ միանգամայն կիսում է Գարեգին Վեհափառի մտահոգությունները, ընդգծել է, որ այս օրերին երկրում երիտասարդների, պատանիների ներգրավմամբ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին աշխարհում:

«Վերջիվերջո, այս ցույցերի հետևանքները կամ դրանց ընթացքում հասցված վնասների հաղթահարումը ամիսներ են տևելու: Այսինքն՝ երկիրը կարող է վնասվել: Մենք պետք է ցուցարարներին ասենք՝ սա մեր բոլորիս հայրենիքն է, բոլորս այս հայրենիքի զավակներն ենք, մի ընտանիք ենք: Դժվարություններ, հարցեր կլինեն, սակայն պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում: Հարցերը քննելու միասնական այդ ճիգով դրանց լուծման ճամփաներ պետք է որոնել միասնաբար: Սա է, որ պետք է լինի: Այս մթնոլորտում նման ձևով շարունակելը վնաս է՝ վնաս է հայրենիքին, վնաս է մեր ժողովրդին: Հետևաբար, ես ուրախ եմ, որ նաև Դուք, պարո՛ն վարչապետ, այդ կոչը արել եք, որ ուժերը կողք կողքի գան և սեղանի շուրջ նստեն ու խոսեն: Նախագահի և Ձեր գլխավորությամբ այդ խոսակցությունը պետք է լինի, որովհետև այս կացության շարունակումը մեծապես կվնասի մեր հայրենիքին, մեր ժողովրդին, Արցախին մանավանդ: Ժամանակն է, որ համախմբվենք, որովհետև պաշարված ենք ոչ բարեկամ ուժերով: Հարցեր կան, բնականաբար, բայց այդ հարցերի մասին պետք է խոսենք, փոխադարձ սիրո, հարգանքի սահմաններում: Սա է, որ ուզում էինք Ձեզ փոխանցել, պարո՛ն վարչապետ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Լրահոս
Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը» ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan