Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով

Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով

Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով: «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող առաջին կանոնավոր թռիչքը կայացավ ապրիլի 19-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: «Երևան-Լիոն ուղղությունը սպասարկում է միայն «Արմենիա» ավիաընկերությունը»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում այլ ավիաընկերությունների կողմից ևս նոր ուղղություններ են սպասվում:

«Արմենիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանն էլ նշեց, որ Երևանից-Լիոն կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում