Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած մեծ աշխատանքը եւ հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը:

Էրիկաս Պետրիկասն իր հերթին նշել է, որ միշտ մնալու է հայ ժողովրդի լավ բարեկամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում