Երևանի տարբեր փողոցներում հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը

Երևանի տարբեր փողոցներում հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը

Երևանի տարբեր հատվածներում շարունակվում են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շարունակում է փակ մնալ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան խաչմերուկը: Երթևեկությունը դադարեցված է Մաշտոցի պողոտայում, քանի որ հավաքի մասնակիցները քայլերթ են իրականացնում, մի խումբ անձինք փակել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը:

Երևանի 16-րդ թաղամասի Չաուշի հրապարակում ևս մարդիկ են հավաքվել, ճանապարհի մի մասը փակ է:

Բեռնատար մեքենայով և երթուղային տաքսիներով ակցիայի մասնակիցները փակել են դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ տանող ճանապարհը:

Հավաքի մասնակիցները փակել են Վաղարշյան փողոցը։ Վաղարշյան 12 հասցեի մոտ փակել են ճանապարհը, սակայն բաց են թողել հարակից՝ Ավետ Ավետիսյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկները։

Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցների հետ անցավ Երևանի քաղաքապետարանի կողքով, որի մուտքի մոտ ոստիկաններ էին հավաքված: Ցուցարարները ողջունեցին ոստիկաններին և շարունակեցին երթը: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց մտնել Մանկական այգի և հանգստանալ, ապա գնալ Հանրապետության հրապարակ հանրահավաքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում