Երևանի հիվանդանոցներում հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի կա. երկուսի վիճակը միջին ծանրության է

Երևանի հիվանդանոցներում հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի կա. երկուսի վիճակը միջին ծանրության է

Երևանի հիվանդանոցներում ապրիլի 20-ին, ժամը 17։00-ի դրությամբ բուժվում է հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Բժիշկների գնահատմամբ` նշված 3 տուժածի վիճակը բավարար է:

Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում