AM | RU
USD
EUR
RUB

Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է ատելության խոսքի ու բռնության կոչերի զգալի աճ վերջին օրերին

 
 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է ապրիլի 20-ին մինչև 20:00-ի դրությամբ կատարված աշխատանքների արդյունքներն ու առկա մտահոգությունները:

Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 20-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 10 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:

«Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին առնչվող 52 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի, Նոր Նորքի, Աբովյանի ու Հրազդանի բաժիններ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 200 անձի հետ, որոնցից 20-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

Ոստիկանության առանձին բաժիններ նույն օրվա ընթացքում կատարվել է երկու կամ երեք այց: Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև աշխատակազմը մշտական կապի մեջ են փաստաբանների ու իրավապաշտպանների, ինչպես նաև իրավասու պետական մարմինների հետ:

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, առանց պետհամարանիշների ավտոմեքենայով անձանց բերման ենթարեկու հետ: Արձանագրվել են նաև բերման ենթարկվածներին սահմանված ժամից ավելի պահելու դեպքեր, որոնք անհապաղ կանխելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցներ հենց տեղում:

Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը: Հրապարակված տեսանյութերի ու Պաշտպանին հասցեագրված ահազանգերի համաձայն՝ անչափահասների նկատմամբ բռնություն գործադրելու մի շարք դեպքերով բռնություն գործարողները եղել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այս դեպքերից յուրաքանչյուրը պետք է անհապաղ ստուգման արժանանա՝ դրա համար նախատեսված միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ: Հրապարակված բոլոր տեսանյութերն ու բողոքները Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ամփոփվել են՝ քննության ուղարկելու նպատակով:

Դատապարտելի է լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու, ինչպես նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրող Տիրայր Մուրադյանին բերման ենթարկելու փորձը: Այս հարցերով նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ և համապատասխան գրություն կհասցեագրվի քննչական մարմնին:

Քաղաքացիների կողմից Պաշտպանին են հասցեագրվել ահազանգեր այն մասին, որ ունենում են դժվարություններ ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտից օգտվելու հարցում: Ահազանգեր են հասցեագրվել նաև այդ տրանսպորտային միջոցներով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից անձանց ազատ տեղաշարժման իրավունքի խոչընդոտման վերաբերյալ: Այս հարցի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ և գրություն է հասցեագրվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նախորդ մի քանի օրերի ընթացքում զգալիորեն աճել են ատելության խոսքն ու բռնության կոչերը:

Սոցիալական ցանցերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների, հատկապես՝ ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակումների շուրջօրյա դիտարկումը վկայում է, որ աճել է հավաքի մասնակիցների կողմից հանրային մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ծաղրանքը:

Ատելության խոսքի ու բռնության կոչերի աճը նաև Ոստիկանության՝ բերման ենթարկելու հետ կապված գործողությունների հետևանք է, որոնց, իրենց հերթին, Պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ, նպաստում է նաև երկրում ստեղծված լարված մթնոլորտը: Այս իրավիճակն իր հերթին անթույլատրելի է, քանի որ կարող է նպաստել հավաքների ընթացքում բռնության նոր դեպքերի և մյուս կողմից Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:

Հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով»,- ասված է Պաշտպանի տարածած հայտարարությունում:

Լրահոս
ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը «Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով Պատկան մարմիններն աշխատում են դպրոցներում դրամահավաքները կանխելու ուղղությամբ Շարմազանովն այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմնավորումներ չի տեսնում Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից Համատեղ ուժերով կարող ենք հասնել համազգային նպատակների կենսագործմանը. ՀՀ սփյուռքի նախարար Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Զինծառայողները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին 1-16 թեժ գծի համարով Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan