Փաստաբանների պալատը հայտնում է բերման ենթարկվածներից շատերին բաժիններից բաց թողնելու մասին

Փաստաբանների պալատը հայտնում է բերման ենթարկվածներից շատերին բաժիններից բաց թողնելու մասին

Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում գտնվում են Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները:

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Աշտարակի բաժնից փաստաբան Գեորգի Մելիքյանը դուրս էր եկել վերջին բերման ենթարկված մարդու հետ և այնտեղ այլևս պահվողներ չկան։

«Քանաքեռ-Զեյթուն բաժնից փաստաբան Անահիտ Բաբայանը ևս դուրս է եկել բերման ենթարկված վերջին անձին իրավական օգնություն ցույց տալուց հետո։ Արաբկիրի բաժնում նույնպես բերման ենթարկվածներ փաստաբանների օգնությամբ այլևս չկան: Մաշտոցից շատերին բաց են թողել, փաստաբան Լևոն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ Մալաթիայում նույնպես այլևս չկան բերման ենթարկվածներ»,- ասել է Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում