Times.am | ՀՀ դեսպանությունները տեղեկություն չունեն Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքների կողմից բողոքի ակցիաներ անցկացնելու մասին
AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ դեսպանությունները տեղեկություն չունեն Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքների կողմից բողոքի ակցիաներ անցկացնելու մասին

 
 

Արգենտինայում և Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունները տեղեկություններ չունեն Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս Այրեսում և Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ի աջակցություն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման բողոքի ակցիաների անցկացման մասին: Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքները ակցիաներ են անցկացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայում ՀՀ դեսպանությունից փոխանցեցին, որ Բուենոս Այրեսում բողոքի ակցիա անցկացնելու մասին որևէ տեղեկություն չունեն: Դեսպանատնից փոխանցեցին, որ դեսպանատան տարածքում ակցիաներ չեն եղել, իսկ եթե Արգենտինայի մայրաքաղաքում նման ցույցեր եղած լինեին, իրենք այդ մասին տեղեկություններ կունենային, քանի որ նման ակցիաները սովորաբար քաղաքի կենտրոնական հատվածներում են անցկացվում:

Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունից Սան Պաուլոյում հայկական համայնքի կողմից բողոքի ցույցի անցկացման մասին պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել: Դեսպանը նշեց, որ Բրազիլիայում հայկական համայնքի կյանքը շարունակվում է բնականոն հունով, առաջիկայում մի շարք միջոցառումներ կան, որոնց ակտիվորեն նախապատրաստվում են:

Լրահոս
Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan