AM | RU
USD
EUR
RUB

Զբոսաշրջության ոլորտը կոչ է անում երաշխավորել Հայաստան ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը

 
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 20-ին հանդիպում-քննարկում է ունեցել զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը։

Հանդիպման նպատակն էր՝ քննարկել ներկա իրավիճակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ստեղծված խնդիրները և համատեղ ջանքերով լուծումներ գտնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հնարավոր վնասները կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու և Հայաստանի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ երկրի նկարագիրը պահպանելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մասնակիցներին նախարարը հայտնել է իր մտահոգությունն այն առնչությամբ, որ արձանագրվել են առանձին դեպքեր ամրագրված զբոսաշրջային այցելությունների չեղարկման վերաբերյալ։ Նա հրավիրել է անկեղծ և շահագրգիռ երկխոսության՝ հորդորելով ներկայացնել առկա խնդիրներն ու հանդես գալ առաջարկություններով։ Սուրեն Կարայանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդրի արդյունավետ լուծման համար պետության կողմից ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն իրենց առաջարկություններում նշել են հարցի լուծման համար ուժի գործադրման բացառումը, կողմերի կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, խաղաղ ցույցերի և երթերի ժամանակացույցի առկայության անհրաժեշտությունը՝ որպեսզի հնարավոր լինի ստեղծված իրավիճակում անխոչընդոտ իրականացնել զբոսաշրջային ծրագրերը և այլն։

Հանդիպման ավարտին որոշվել է հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի միասնական դիրքորոշում

2018 թվականի ապրիլի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի՝ զբոսաշրջային օպերատորների, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների, զբոսավարների և այլոց մասնակցությամբ։

Քննարկվեցին ստեղծված իրավիճակում զբոսաշրջության ոլորտում ծագած խնդիրները, կարևորվեց տարիների ընթացքում բնակչության, պետության և ոլորտի մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ձևավորված համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ երկրի նկարագրի պահպանման, ինչպես նաև այդ նկարագրին հնարավոր վնասը կանխելու և նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, հարգելով քաղաքացիների՝ խաղաղ երթերի և ցույցերի միջոցով կամարտահայտության իրավունքը, և, մյուս կողմից՝ գիտակցելով համաշխարհային շուկայում Հայաստանի նկարագրի վրա բացասական ազդեցության հնարավորությունն ու նշելով արդեն իսկ բազմաթիվ ամրագրված զբոսաշրջային այցելությունների չեղարկումները, կարևորվեց անկեղծ և կառուցողական երկխոսության ու քննարկման արդյունքում համատեղ միջոցառումների մշակման անհրաժեշտությունը։

Արդյունքում ոլորտի մասնավոր հատվածի առաջարկությամբ ձևավորվեց հետևյալ միասնական դիրքորոշումը․

Իրավասու պետական մաիմինների, երթի մասնակիցների, զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների կառուցողական երկխոսության միջոցով ապահովել երթի կանխատեսելիությունը, կազմակերպվածությունն ու օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխանությունը՝ երաշխավորելով մեր երկիր ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը։

Բացի այդ, ձեռք բերվեց պայմանավորվածություն հետևյալ համատեղ միջոցառումների ուղղությամբ.

Երթի օրերին օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ առկա հարգալից վերաբերմունքի և անվտանգ միջավայրի վերաբերյալ համաշխարհային հանրության շրջանակներում օբյեկտիվ լուսաբանմանն ու տեղեկատվության տարածմանն ուղղված միջոցառումների կազմակերպում՝ այդ թվում՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ,

Առաջարկել մասնավոր հատվածին դիտարկել ամրագրված զբոսաշրջային այցելությունների՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված չեղարկումների դեպքերում տուգանքներ չկիրառելու հնարավորությունը,

Համատեղ ջանքեր գործադրել համաշխարհային շուկայում Հայաստանի նկարագրի պահպանման և այդ նկարագրին հնարավոր բացասական ազդեցությունների կանխարգելման ու նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

 

Լրահոս
ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը «Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով Պատկան մարմիններն աշխատում են դպրոցներում դրամահավաքները կանխելու ուղղությամբ Շարմազանովն այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմնավորումներ չի տեսնում Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից Համատեղ ուժերով կարող ենք հասնել համազգային նպատակների կենսագործմանը. ՀՀ սփյուռքի նախարար Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Զինծառայողները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին 1-16 թեժ գծի համարով Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan