AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Հիմա ով զոռի՝ իր նախընտրած արձանը կտեղադրի

 
 

«Փաստ» թերթը գրել է. «1959–1991 թթ.` շուրջ 32 տարի Երրորդ մասի հրապարակը կոչվում է Սպանդարյան հրապարակ: 1990–ին հրապարակի կենտրոնում տեղադրվեց Սուրեն Սպանդարյանի արձանը: Դրանից մեկ տարի անց՝ 1991–ի մայիսի 25–ին քաղաքապետարանի որոշմամբ հրապարակը վերանվանվեց Գարեգին Նժդեհի անունով:

Ու սկսվեց «աբսուրդի թատրոնը». հարց բարձրացրին՝ եթե Նժդեհի հրապարակն է, ապա ինչո՞ւ չապամոնտաժեն Սպանդարյանի արձանը: Կոմունիստներն աղմկեցին. «Նժդեհի անունը որտե՞ղ էր, երբ երեսուն տարի այս հրապարակը Սպանդարյան էր կոչվում»: Արձանը մնաց: Նմանատիպ վիճակ է Նալբանդյան փողոցում: Հարյուր տարի է այս փողոցը կոչվում է Նալբանդյանի անունով: Փողոցի վրա՝ ոստիկանության շենքի մուտքի մոտ վերջերս տեղադրվեց Առաջին հանրապետության պետական գործիչ, դաշնակցական Արամ Մանուկյանի արձանը: Սակայն Նալբանդյան փողոցը Արամի այդ մի արձանով «չպրծավ»:

Մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հենց «գլխին» շուտով կտեղադրվի Արամ Մանուկյանի՝ խորհրդավոր մրցույթում «հաղթած» արձանը: Ստացվում է՝ Նալբանդյան փողոցի վրա տեղադրված կլինի Արամ Մանուկյանի երկու արձան: Մեկը՝ սկզբում, մյուսը՝ վերջում: Եվ ինչպես Նժդեհի հրապարակի դեպքում, այս անգամ էլ, ասենք, դաշնակցականները կարող են հարց բարձրացնել, թե ինչ գործ ունի Նալբանդյանի արձանն այս փողոցում՝ պետք է քանդել արձանն ու փողոցը վերանվանել Արամ Մանուկյանի անունով: Ոչինչ, որ այն Նալբանդյանի անունով է կոչվում 1921 թվականից, իսկ հուշարձանը (ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան) տեղադրվել է 1965 թվականին: Հիմա ով զոռի՝ իր նախընտրած արձանը կտեղադրի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահի թեկնածուն 7 կողմ ձայնով չի ընտրվել «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից «Իրատես». Փոփոխություններ տեղի կունենան ոստիկանությունում, ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները «Հրապարակ». Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Ժամանակ». Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ «Հրապարակ». Վանեցյանի քենակալը նոր կառավարության անդամ չնշանակվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը» ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan