Լարված իրավիճակ է Մաշտոց-Պուշկին խաչմերուկում

Լարված իրավիճակ է Մաշտոց-Պուշկին խաչմերուկում

Երևանում ապրիլի 21-ին շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Մաշտոց-Պուշկին խաչմերուկը: Խաչմերուկում արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ է: Հավաքի մասնակիցները կանաչ լույսի տակ դանդաղ անցնում են հետիոտների համար նախատեսված անցումով, ինչի պատճառով երթևեկությունը խիստ դժվարացել է:

Ոստիկանները փորձում են բացել փողոցը, սակայն վարորդները ևս մեքենաներով կրկին փակում են ընթացքը՝ կանգնեցնելով մեքենաները ճանապարհի բանուկ մասերում և ազդանշաններ տալով:

Խաչմերուկը մերթընդմերթ բացվում է, սակայն վարորդները կրկին փակում են ճանապարհը:

Մաշտոցի պողոտայում երթևեկությունը դանդաղեցված է: Ոստիկանները երկու կողմերից շղթա են կազմել՝ չթողնելով մարդկանց հայտնվել փողոցի կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում